Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը դեգրադացվել է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նա կարծում է, որ վերջին 20 տարվա ընթացքում ԵԽ-ն կորցրել է իր նշանակությունը միջազգային մակարդակում և այլևս չի կարող ազդել գլոբալ գործընթացների վրա: «Կազմակերպության ազդեցությունը ցածր մակարդակի վրա է»,- ասել է նա: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Եվրոպայի խորհուրդը անարդար է և երկակի ստանդարտները է կիրառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել