Հայաստանում Սահմանդրական դատարանի շուրջ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների արտահայտած մտահոգություններին գումարվեց նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը։ Վերջինս նշել է, որ շարունակում է մտահոգված լինել ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ պետք է բացառվի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա։

Ինչպես տեսնում ենք, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով հայտարարությունները դեռևս նախազգուշացնող բնույթ են կրում, սակայն ներկայիս իրավիճակի շարունակությունը ենթադրում է, որ շուտով այդ զեկույցների տոնայնության փոփոխություն կարող է տեղի ունենալ, որի արդյունքում ականատես կլինենք Հայաստանի դեմ բանաձևերի ընդունմանը։ Այնպես որ, ՀՀ իշխանությունները այս հարցում պետք է ելակետ ունենան իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը և առաջնորդվեն բացառապես Սահմանադրությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել