Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները ՀՀ կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:

Իր հայտարարությունում Բուքիքիոն մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանում վաղ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է մնա իսկապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում ներգրավված դատավորների վրա և պետք է այնպես կառուցվի, որպեսզի ազդեցություն չունենա ընթացիկ գործերի ելքի վրա:

«Վերջին հանրային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և նպաստավոր չեն լինի իրավիճակի թուլացման համար»,- նշել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ կրկին կոչ անելով բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և թուլացնել լարվածությունն այս մտահոգիչ իրավիճակի շուրջ:

Կարծում եմ՝ Վենետիկի նախագահի հայտարարությունն այնքանով է պարզ, որ առաջին հայացքից թվում է, թե չի կարող տարաբնույթ մեկնաբանման կամ տարընթերցման տեղիք տալ:

Սակայն Ազգային ժողովի «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, դիմելով երկու օր առաջ իր որդեգրած կեղծիքի քաղաքականությանը, այս անգամ էլ այլ լույսի ներքո ներկայացրեց Բուքիքիոյի հայտարարությունը՝ մասնավորապես նշելով. «Ինչպես և ԵԽԽՎ համազեկուցողների դեպքում, կիսում եմ պարոն Բուքիքիոյի անհանգստությունը Հայաստանում ինստիտուտների միջև լարվածության վերաբերյալ: Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի գործունեության արդյունքում առաջացած այս լարվածությունը և ճգնաժամը պիտի հնարավորինս արագ հանգուցալուծում ստանան, և գործող սահմանադրության ոգին պիտի վերականգնվի»...

Հ.Գ. Խոսքի արժեքը հավասարեցրել են զրոյի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել