Operativ.am-ը գրում է.

ԱԱԾ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի կողմից կատարված վերլուծությունները որևէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ։ Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Դավիթ Շահնազարյանի կողմից կատարված վերլուծությունները գուցե կարող են գրավիչ լինել ադրբեջանական կողմի կամ դրանք տարածող շրջանակների համար, սակայն դրանց հիմնական թերությունը այն է, որ դրանք որևէ աղերս չունեն այսօրվա իրականության հետ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Ժնևում ընթանում են բովանդակային բանակցություններ, քննարկվում է հարցերի լայն շրջանակ: «Դրանցից առանցքայիններից են Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիների ստեղծումը, առաջին հերթին բանակցվում է Շուշիի հարցը, ինչպես նաև բովանդակային բանակցությունների ինտենսիֆիկացումը: Հենց այդ համատեքստում է նախօրեին Ժնևում ընթացող բանակցություններին զուգահեռ՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ»,- նշել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել