Երկու կետ եմ բերում ԱԳՆ-ների հանդիպման պռեսս ռելիզից։
1. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։
2. Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
Առաջին կետից բացարձակ հասկանալի չէ, թե ինչ առաջարկերի ու պայմանավորվածությունների մասին է խոսքը։ Մերոնք իհարկե սղացնելու են, որ խոսքը վերելակային պայմանավորվածությունների ու լրագրողական փոխայցերի մասին է, բայց մի տեսակ դժվար է հավատալ, որ էդ երկու ֆիգնյայի վրա երկու օր 8 ժամ են ծախսել։
Հասկանալի չէ նաև, թե ապագա կարգավորման կոնկրետ ի՞նչ սկզբունքների ու տարրերի մասին է խոսքը, եթե Նիկոլն ասուլիսին հայտարարում էր, որ իր համար մինչ այս եղած փաթեթն անընդունելի է և ըստ այդմ՝ կա՛մ նոր սկզբունքներ ու տարրեր են մոգոնել, կամ էլ էլի նույն Մադրիդյան սկզբունքների հետ գործ ունենք։
Երկրորդ կետից ավելի հետաքրքիր հարցեր են ծագում։ Մասնավորապես՝ ի՞նչ ժամանակացույց ու ի՞նչ օրակարգ։ Էս տեքստից բխում է, որ առնվազն ինչ-որ հստակություն կա կոնկրետ գործողությունների ու կոնկերտ ժամանակային պատուհանների մասին։
Մեր ԱԳՆ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած ռելիզներում էական տարբերություն էլ կա։ Ադրբեջանցիք վերջին շտրիխ են արել՝ թե բա Հելսինկայն եզրափակիչ ակտի սկզբունքների շուրջ պետք է կարգավորվի, մերոնք շտրիխ են արել՝ թե բա Մնացականյանը շեշտել է Արցախի ներկայացուցիչների հետագա մասնակցության կարևորությունը։ Երկու կողմերն էլ որևէ կերպ չեն ակնարկել մյուս կողմից վերջին շտրիխները։
Ըստ այդմ, ինձ համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչ են բանակցել Բրատիսլավայում, իսկ հիմա էլ՝ Ժնևում, եթե դա Մադրիդյան սկզբունքները չեն ու առհասարակ, ինչպես Նիկոլն է պնդում՝ բանակցություններ էլ չեն։