Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

«Հայաստանը և Իսպանիան շարունակում են հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել