Լավ, որ ՍԴ-ի թեման էլ որ չլիներ, իշխանություններն ինչի՞ց էին խոսելու, քանի որ ժողովուրդը կառավարության ներկայացրած տնտեսական ցուցանիշներին չի հավատում, բռնոցի-թողոցի օպերացիաներն էլ մարդկանց ուշադրությունը չեն շեղում։

Մի նոր բան մտածեք, չե՞ք տեսնում, որ էլ էյֆորիա չկա, մարդիկ ռեալ արդյունքներով են չափում իշխանությունների գործունեության արդյունավետությունը։ Այլևս չի լինելու ստատուսներով ու քուչի բազարների միջոցով իշխանություն պահել, գործել է պետք, թե չէ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները նույն ձևով կարող են կրկնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել