Այս անգամ Blognews.am-ը զրուցեց դիզայներ, ոճաբան՝ Մանուկ Ալեքսանյանի հետ, ով կիսվեց մեզ հետ իր տեսակետներով, խորհուրդներով և նորաձևության սկզբունքներով:
Հարյուրավոր մարդկանց ես եմ ոճ թելադրում, իսկ իմ ոճը գտել եմ իմ տան պահարանում, որն արդեն մի մեծ սենյակի է վերածվել:
Ամենաանսպասելի իրադարձությունն ինձ համար եղավ, երբ Քիմ Քարդաշյանն իմ հագուստը տեղադրեց իր էջում:
Կարևորելով նորաձևությունը, հայկական նորաձևության ինդուստրիան ինձ համար ամենազարգացող և եկամտաբեր շուկան է, որտեղ կա շատ փող, անգրագետ դիզայներներ և ոճաբաններ:
Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ իմ պայուսակը ձեռքին, տարբերվող կանանց:
Եթե ցանկանում ես լինել հայտնի, ապա պետք է բացես ինստագրամ և տեղադրես քո ամենավատ լուսանկարը:
Տանել չեմ կարողանում, երբ հարցին հարցով են պատասխանում և երբ առաջին հանդիպմանը «դուք»-ից անցնում են «դու»-ի:
Իմ բրենդը կարող եմ նկարագրել մի քանի բառով՝ նորաոճ, սեքսուալ, թանկարժեք:
Ինձ համար դժվար է դիետա պահել և արթնանալ առավոտյան 6-ին:
Արտաքին թե՞ ներքին, միշտ պատասխանում եմ՝ արտաքին, քանի որ ես սիրում եմ գեղեցիկ մարդկանց:
Երբ չգիտեմ ինչ կրել ապա ուղղակի հագնում եմ Մանուկ Ալեքսանյան T-shirt և Nike սպորտային տաբատ:
Հագուստը ճիշտ համադրելու համար պետք է դիմել իմ ծառայություններին:
Իմ ամենամեծ վախերից է ատամնաբույժը և մենակությունը:
Շքեղ տեսք ունենալու 5 կարևոր բաղադրիչներն են ՝ բարձրակրունկ Giovanotti Rossi, Tom Ford metallique օծանելիք, Baby Bag Մանուկ Ալեքսանյան, KKW Highlight դիմահարդարում և Agent Provocateur ներքնազգեստ:
Հագուստը պարտադիր չէ, որ լինի թանկ, այլ պարտադիր է, որ լինի տենդենցային:
Եթե ընտրեի հայտնի աստղ ում հետ կհամբուրվեի դա կլիներ Ariana Grande-ն:
Ամենազավեշտալի դեպքը, որ ինձ հետ եղել է դա երբ գողացան իմ հեռախոսը Փարիզում և ես հազիվ, էմիգրանտների օգնությամբ գտա հյուրանոց:
Երբեք չեմ կրի վատ որակի fake հագուստ:
Ես սիրահարվում եմ իմ յուրաքանչյուր հաճախորդին, քանի որ նրանք ամենա գեղեցիկ հայուհիներն են:
Իմ ամենաթանկարժեք իրը` իմ թևնոցն է, որը իմ լավագույն ընկերոջ` Թամարայի նվերն է:
Ամենահաճախ տրվող հարցը ինձ ՝ «Իսկ զեղչեր չկա՞ն»:
Հայտնի դիզայներներից կցանկանայի հանդիպել Ricardo Tisci-ի հետ:
Իմ նոր հավաքածուն հազարավոր մարդկանց երազանքն էր, ովքեր ապրում էին Սովետական Միությունում, երբ Buran տիեզերագնացը բարձրացավ երկինք:
Իմ կյանքի կեսը պետք է լինի ինձ նման՝ շատ հումորով և երազկոտ:
Ինձ միանգամից հիասթափեցնում են շահամոլ մարդիկ:
Հայկական նորաձևության ասպարեզում կփոխեի հարգանքը դիզայների հանդեպ, երբ հաճախորդը ատելյեն կտարբերեր դիզայներական ստուդիայից:
Իմ ամենահիշվող համբույրը եղել է աստղադիտարանում:
Հարցազրույցը՝ Լիյա Մարուխյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել