«Ամենաանսպասելի իրադարձությունն ինձ համար եղավ, երբ Քիմ Քարդաշյանն իմ հագուստը տեղադրեց իր էջում» Մանուկ Ալեքսանյան (Photo)


12:40 , 26 հունվար, 2020
Այս անգամ Blognews.am-ը զրուցեց դիզայներ, ոճաբան՝ Մանուկ Ալեքսանյանի հետ, ով կիսվեց մեզ հետ իր տեսակետներով, խորհուրդներով և նորաձևության սկզբունքներով:


Հարյուրավոր մարդկանց ես եմ ոճ թելադրում
, իսկ իմ ոճը գտել եմ իմ տան պահարանում, որն արդեն մի մեծ սենյակի է վերածվել:
 
Ամենաանսպասելի իրադարձությունն ինձ համար եղավ, երբ Քիմ Քարդաշյանն իմ հագուստը տեղադրեց իր էջում:
 
Կարևորելով նորաձևությունը, հայկական նորաձևության ինդուստրիան ինձ համար ամենազարգացող և եկամտաբեր շուկան է, որտեղ կա շատ փող, անգրագետ դիզայներներ և ոճաբաններ:
 
Ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ իմ պայուսակը ձեռքին, տարբերվող կանանց:
 
Եթե ցանկանում ես լինել հայտնի, ապա պետք է բացես ինստագրամ և տեղադրես քո ամենավատ լուսանկարը:


 
 Տանել չեմ կարողանում, երբ հարցին հարցով են պատասխանում և երբ առաջին հանդիպմանը «դուք»-ից անցնում են «դու»-ի:
 
Իմ բրենդը կարող եմ նկարագրել մի քանի բառով՝ նորաոճ, սեքսուալ, թանկարժեք:
 
Ինձ համար դժվար է դիետա պահել և արթնանալ առավոտյան 6-ին:
 
Արտաքին թե՞ ներքին, միշտ պատասխանում եմ՝ արտաքին, քանի որ ես սիրում եմ գեղեցիկ մարդկանց:


 
Երբ չգիտեմ ինչ կրել ապա ուղղակի հագնում եմ Մանուկ Ալեքսանյան T-shirt և Nike սպորտային տաբատ:
 
Հագուստը ճիշտ համադրելու համար պետք է դիմել իմ ծառայություններին:
 
Իմ ամենամեծ վախերից է ատամնաբույժը և մենակությունը:
 
Շքեղ տեսք ունենալու 5 կարևոր բաղադրիչներն են ՝ բարձրակրունկ Giovanotti Rossi, Tom Ford metallique օծանելիք, Baby Bag Մանուկ Ալեքսանյան, KKW Highlight դիմահարդարում և Agent Provocateur ներքնազգեստ:
 
Հագուստը պարտադիր չէ, որ լինի թանկ, այլ պարտադիր է, որ լինի տենդենցային:


 
Եթե ընտրեի հայտնի աստղ ում հետ կհամբուրվեի դա կլիներ Ariana Grande-ն:
 
Ամենազավեշտալի դեպքը, որ ինձ հետ եղել է դա երբ գողացան իմ հեռախոսը Փարիզում և ես հազիվ, էմիգրանտների օգնությամբ գտա հյուրանոց:
 
Երբեք չեմ կրի վատ որակի fake հագուստ:
 
Ես սիրահարվում եմ իմ յուրաքանչյուր հաճախորդին, քանի որ նրանք ամենա գեղեցիկ հայուհիներն են:
 
Իմ ամենաթանկարժեք իրը` իմ թևնոցն է, որը իմ լավագույն ընկերոջ` Թամարայի նվերն է:


 
Ամենահաճախ տրվող հարցը ինձ ՝ «Իսկ զեղչեր չկա՞ն»:
 
Հայտնի դիզայներներից կցանկանայի հանդիպել Ricardo Tisci-ի հետ:
 
Իմ նոր հավաքածուն հազարավոր մարդկանց երազանքն էր, ովքեր ապրում էին Սովետական Միությունում, երբ Buran տիեզերագնացը բարձրացավ երկինք:
 
Իմ կյանքի կեսը պետք է լինի ինձ նման՝ շատ հումորով և երազկոտ:

Ինձ միանգամից հիասթափեցնում են շահամոլ մարդիկ:
 
Հայկական նորաձևության ասպարեզում կփոխեի հարգանքը դիզայների հանդեպ, երբ հաճախորդը ատելյեն կտարբերեր դիզայներական ստուդիայից:
 
Իմ ամենահիշվող համբույրը եղել է աստղադիտարանում:






Հարցազրույցը՝ Լիյա Մարուխյան: