Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, առաջին դրական քայլերից մեկը որոշումն էր, որ ոստիկանության մեծաթիվ աշխատողները պետք է գնան սահման՝ հայրենիքը նաև այնտեղից պահելու։ Վարչապետը ճառ կարդաց, թե մինչ այժմ ոստիկանության հիմնական անելիքը եղել է Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելը ժողովրդին ծեծելու, ահաբեկելու միջոցով, և հիմա, քանի որ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է, այլևս ոստիկանության այդքան մեծ կարիքը չկա։ Մոտավորապես այդպես։
Հետո Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումից գլուխ չհանեց կամ, ինչպես ասում են, «գցեց ոտքին», ի սկզբանե չկատարեց տված խոստումները՝ ամեն անգամ մեղադրելով նախկին ու նախկինի նախկին իշխանությանը։ Բայց քանի որ մարդիկ չէին կարողանում խոստումներով ու բոցաշունչ ելույթներով կշտանալ և բավարարվել, սկսեցին բողոքի ակցիաներ անել՝ զանազան սոցիալական խնդիրներով։ Բողոքի ակցիաները շատանում էին, բայց ոստիկանները կարծես հրահանգ ունեին չմիջամտելու։ Ի վերջո, իշխանության համբերությունը հավերժ չէ, տեսան, որ այսպես գնալով իշխանություն կկորցնեն ու սկսեցին անխնա օգտագործել ոստիկանությանը։ Իջևանի ակցիաների ժամանակ ոստիկանությունը «մկրտվեց» բախումներում և տներից բաժիններ քարշ տվեց մարդկանց՝ չմոռանալով հընթացս ծեծել։ Հետո դա դարձավ սովորական բան, և 2020-ից առաջ վերջին բախումն ունեցավ դաշնակցական երիտասարդների հետ։
Երկրում իրավիճակ է փոխվել արդեն, և ոստիկանական մեքենաները սկսել են Հանրապետության հրապարակից այն կողմ չգնալ։ Հրապարակում՝ Մելիք-Ադամյան փողոցում մշտապես կարելի է տեսնել ոստիկանական ավտոբուսներ, որոնք հերթապահություն են անում՝ կարճ ընդհատումներով՝ ի տես բոլորի, որ հսկում են իրավիճակը։
Տեղեկություններ կան այն մասին, որ քննարկվում է ոստիկանությանն այլևս սահմանային դիրքեր չհանելու տարբերակը։ Հայաստանյան ակցիաներին ուժերը չեն բավականացնում։
Հիմա արդեն չենք լսում, թե ոստիկանությունը Սերժ Սարգսյանն օգտագործում էր իշխանությունը պահելու համար, որովհետև նույն ոստիկանության օգնությամբ ու անգործության արդյունքում Սերժ Սարգսյանը տվեց իշխանությունը, բայց Նիկոլ Փաշինյանը, նրանց բիրտ օգտագործելով, պահում է իր իշխանությունը։ Հիմա մենք տեսնում ենք՝ բողոքի ակցիաներին ոստիկանությունը 15 անգամ գերազանցում է ցուցարարներին, հիմա մենք տեսնում ենք՝ ոստիկանական շարասյունը պատրաստ սպասում է բողոքի ակցիա ցրելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն այն մտքին է, որ ոստիկանությունը ոչ թե սահմանին է պետք, այլ երկրի ներսում։ Որովհետև երկիրի ներսում նա սահման է քաշել մարդկանց մեջ, բարիկադներ, խրամատ է փորել ու խրամատի իր հատվածում տեղադրել է ծանր հրետանի։
Ու այս ամենի արդյունքում զարմանալի չէ, որ ամեն դեմ կարծիքի մեջ հեղաշրջում տեսնող իշխանության արդարադատության նախարարը հայտարարում է, թե․ «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք իշխանություն ենք ու ունենք ներքին զորքեր»։ Ո՞րն է իշխանության համար անկարգությունը, նրանք արդեն բոլոր ակցիաները համարում են նախկին իշխանության սարքածը։ Կապ չունի, որ քաղաքացին բողոքի ձայն է բարձրացնում ծննդատների փակման դեմ, ՃՈ բալային համակարգի դեմ, սպանդանոցների դեմ։ Նրանց համար դա Քոչարյանի, Վանեցյանի, Սարգսյանի կազմակերպած հեղաշրջում է։ Մարդ չի կարողանում իր բողոքի ձայնը բարձրացնել իրեն հացից զրկելու դեմ, նա անմիջապես պիտակավորվում է։ Ու այսպես նրանք, ամեն ինչ վերագրելով հակահեղափոխությանը, հեղաշրջմանը, իրավունք են իրենց վերապահում ոչինչ չանելու և փոխարենը շրջապատում են իրենց մեծաթիվ ոստիկաններով։
Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի ամիս է, ինչ վարում է իշխանությունը բռնի պահելու գործընթաց, առայժմ նրա հենարանը ոստիկանությունն է։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221676964172637&set=a.2005296811320&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել