Մեդիալաբ» լրատվականը շարունակել է mamul.am-ի ցինիկ վարքագիծը։ Լրատվականը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հետ կապված ծաղրանկար է հրապարակել։

Սա թերևս անարգանք է մարդկային արժեքների նկատմամբ, քանի որ այս ծաղրանկարով նրանք անցել են բոլոր սահմանները։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում լրատվականներին մնալ բարոյականության սահմաններում, կարևորել մարդկային արժեքները և չտրվել քաղաքական կամ այլ դիվիդենտներ հավաքելու գործին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում այս քայլը։ Էթիկայի կանոններից ելնելով՝ ծաղրանկարը չենք տարածում, բայց հույս ենք հայտնում, որ նշված լրատվականը հրապարակավ ներողություն կխնդրի Գեորգի Կուտոյանի ընտանիքից և հարազատներից իր անհեռանկարային քայլի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել