Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցազրույց է տվել՝ նշելով․ «Դատաիրավական ոլորտի ռազմավարությունում առանձնացրել ենք հետևյալ կետերը՝ բարձր դատական ատյանների նկատմամբ վտահությունը վերականգնելու քայլերի հաջորդականությունը, այսինքն՝ ինչ մոդելներ ենք մտածում ու ինչպես պետք է դատական հին համակարգից տեղափոխվենք նոր դատական համակարգ»։

Փաստացի, Բադասյանը կրկնում է նույն ձևակերպումները, որոնք արվել են ժամանակին Ալբանիայում։ 2014 թվականին Ալբանիայում սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին, որոնցով նախատեսվում էր դատական բարեփոխումներ։ Հիմնական նպատակը նորից նշվում էր հասարակության վստահության բարձրացումը դատական իշխանության նկատմամբ, անկախ դատաիրավական համակարգի ստեղծումը և արդյունավետության բարձրացումը։

Բոլոր դատավորներն ու դատախազները երեք ուղղություններով վեթինգի ենթարկվեցին։ Արդյունքում հարյուրավոր դատավորներ և դատախազներ ազատվեցին աշխատանքից, ոմանց մեղադրանքներ առաջադրվեցին, սակայն մինչ օրս ստուգման գործընթացը դեռ չի ավարտվել։

Այդ բարեփոխումներ կոչվածի իրականացման պահից Ալբանիայում հանցագործությունների քանակը մի քանի անգամ բարձրացավ, ավելացան նաև իրավական ոլորտի կոռուպցիոն դեպքերը, դատական համակարգն ամբողջությամբ պարալիզացվեց, քրեական գործերն են տարիներ շարունակ մնում են նախաքննության փուլում։

Exit պարբերականի տվյալներով՝ 2018 թվականին 28 863 դատական գործ հետաձգվել է, ինչը 2015 թվականի՝ նախքան դատական բարեփոխումներ կոչվածի իրականացումը, համեմատ կրկնակի է։

Ի դեպ, Ալբալիանում սահմանադրական բարեփոխումների և դատական համակարգի վեթինգի մասին առաջինը բարձրաձայնել է Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» և հենց այդ հիմնադրամի ջանքերով էլ այն կյանքի է կոչվել։

Արդյունքում երկրում այս պահի դրությամբ կա հանցագործությունների բարձր մակարդակ, պարալիզացված դատական համակարգ, քաոսային իրավիճակ իրավական ոլորտում, աճել է նաև կազմակերպված հանցագործությունների և բանդաների թվաքանակը։

Հայաստանում սորոսական Ռուստամ Բադասյանն այսօր փորձում է համոզել, որ սահմանադրական և դատական համակարգի փոփոխությունները դրական նպատակ ունեն, այնինչ դրանք ունեն մի նպատակ՝ վերջնականապես քանդել դատաիրավական ոլորտը, ստեղծել քաոսային վիճակ այդ համակարգում, և սա արդեն ոչ միայն ենթադրություն է, այլ կա հստակ օրինակ՝ Ալբանիան, որտեղ ստացվել է սորոսականներին ամբողջովին պարալիզացնել դատաիրավական համակարգը։

Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ սորոսականները ներթափանցեն դատաիրավական ոլորտ, առավել ևս՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով զավթեն դատական համակարգը։

Հ․Գ․ Նկարում Ջորջ Սորոսն է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել