Pastinfo.am-ը գրում է.

Վարչապետի ընտանիքի ակտիվ նախաձեռնությամբ ու դերակատարությամբ վերջին օրերին կտրուկ կարեւորվեց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հնարավոր քաղաքական հայտը՝ դրանով իսկ ի ցույց դնելով Փաշինյանի թույլ տեղը։ Այլ խոսքով՝ Փաշինյանը Վանեցյանից զգուշանում է, եթե չասենք վախենում է այնքան, որ անգամ ընտանիքին է ներքաշում նրա դեմ պայքարում։ Պատճառների մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, բայց Վանեցյանն այն մարդն է, ով թերեւս գիտի դրա պատճառը հաստատապես։

Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ կասկածները նրա իսկ ընտանիքին պատկանող լրատվամիջոցով շրջանառության մեջ դնելը, իր ընտանիքից ենթադրյալ զոհի կերպար ստեղծելուն ուղղված ջանքերը վկայում են, որ միջոցների մեջ ընտրություն չի դրվելու վախի առարկան չեզոքացնելու համար։ Ինչ կարելի է սպասել մի մարդուն, ով թաքնվում է ընտանիքի թիկունքում։

Բայց մինչ այդ փորձենք հասկանալ, թե որն էր Փաշինյանների դժգոհության պատճառը. մամուլը «հանդգնում է» անդրադառնալ Փաշինյանների ցոփ կյանքի մասին ու իրենց վարքագիծը վերանայելու փոխարեն նրանք սկսել են թիրախավորել լրատվամիջոցերին, փորձում պարզել ինֆորմացիայի աղբյուրին։ Ասել է թե՝ Փաշինյանին ոչ թե փաստն է մտահոգում, այլ դրա հրապարակայնացումը եւ փորձում է չեզոքացնել հնարավոր վտանգները։ Ու այստեղ խոսքն ամենեւին էլ ընտանիքի շռայլությունները չեն։ Պետք չէ հատուկ աղբյուր ունենալ իրավապահ մարմիններում՝ օրինակ տեղեկանալու համար, որ Փաշինյանի որդին ոչ թե ծառայում է բանակում, այլ Երեւանում է, կամ զորամասում գտնվելու փոխարեն պիցցա է ուտում՝ Հայաստանը փոքր երկիր է, մարդիկ ճանաչում են միմյանց։

Ավելին՝ Փաշինյանի կառավարությունը ջանքեր չի գործադրել զարգացնելու «ակտիվ» քաղաքացու կերպարը՝ հորդորելով նկարել, արձանագրել ու տեղեկացնել իրենց հայտնի դարձած տարբեր խախտումների մասին եւ քաղաքացիները հայտնում են, լուսանկարում այդ թվում նրա երեխաների ապրելաձեւը։

Հետեւապես խնդիրը այլ է, Փաշինյանի վախի շարժառիթը եւս։
Քաղտեխնոլոգների հետազոտությունների համաձայն՝ Վանեցյանի վարկանիշը բավական բարձր է այսօր, այն ավելի բարձրանում է Վանեցյանի՝ կանոնիկ պահվածքի շնորհիվ, նրան նախկինների հետ կապելու փորձերը՝ սեւ քարոզչության միջոցով, ցանկալի արդյունքը չտվեց։ Այս ամենով հանդերձ կա խնդրի երկրորդ կողմը՝ նույն փորձագիտական գնահատականով հենց նա է իր մեջ ամփոփում հայկական Կորադո Կատանիի հատկանիշները, թե՛ իր պրոֆեսիոնալ կեցվածքի, թե՛ հսկայական տեղեկատվության տիրապետման համատեքստում:

Ընդ որում, խոսքը նախևառաջ ոչ թե՝ Փաշինյանների ընտանիքին վերաբերող տեղեկատվության մասին է, ինչպիսի տպավորություն, հենց Փաշինյանի ձեռամբ փորձ է արվում ստեղծել հանրային հարթակում, այլև՝ ավելի լուրջ թեմաների շուրջ է տագնապը: Փաշինյանը վախենում է Վանեցյանի տիրապետած ինֆորմացիոն բազայից, հենց դրա համար էլ նա ամեն կերպ աշխատում է Վանեցյանի հեղինակությանը «խփել» ՝ այդպիսով փորձելով կանխել այն տեղեկատվության հրապարակայնացումը, որով փաստվելու է, թե՝ ե՞րբ և ինչպե՞ս սկսեց Փաշինյանը շեղվել, հեռանալ և ի վերջո, դավաճանել հեղափոխության գաղափարներին:

Նյարդային արձագանքը վկայում է, որ այդ փաստերը էական նշանակություն ունեն Փաշինյանի համար, այլապես նա դստերը չէր մտցնի խաղի մեջ։ Համաձայնեք՝ ամեն հայ տղամարդ, հայր իր զավակին չի դարձնի քաղաքական թիրախ, ինչպես արեց Փաշինյանը։ Ուրեմն նշաձողին դրված է շատ ավելի կարեւոր մի բան, ինչի մասին չենք կարող անգամ պատկերացնել, որն էլ լուրջ սպառնալիքի տակ է դնում Վանեցյանի կյանքը։

Հայկական Կորադո Կատանին տիրապետում է շատ ավելի մեծ ինֆորմացիայի քան պետք էր, ու պարզվում է նաեւ շատ ավելի սկզբունքային է, քան պետք էր, իսկ նրան չեզոքացնելու միջոցների միջեւ Փաշինյանը ընտրություն չի դնում. Խաղաքարտին դրված է շատ ավելին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել