Առողջ բանականությունը հուշում է, որ որևէ կառույցի կամ անձի շուրջ խոսակցությունները կամ բացասական վերաբերմունքը, կամ այպես կոչված ճգնաժամը, եթե արհեստածին, շինծու և քաղաքական մոտիվներով չէ, ապա պետք է անցնի առնվազն հետևյալ փուլերով.

1. Կատարվող գործառույթների, աշխատանքների որակի, պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին քաղաքական հայտարարությունների փոխարեն պետք է լինի հստակ գնահատական՝ հանգամանալից բացատրություններով, թե ինչն է ոչ պատշաճ։
2. Առաջին փուլի հանգամանալից բացատրությունների և փաստերի արդյունքում պետք է տրվի իրավական գնահատական, ու դա պետք ա լինի խստագույնը։
3. Տրված իրավական գնահատականի հիման վրա կազմվեն քրեական գործեր, կարգապահական վարույթներ, և մեղավորները պատժվեն։

Սակայն մեր իշխանությունները գնացին տրամագծորեն հակառակ ճանապարհով.

1. ՍԴ գրավման համար առանց լուրջ հիմնավորումների արհեստական ճգնաժամի պատրանք ստեղծեցին։
2. Այդ քողի ներքո սկզբում վախեցնելով փորձեցին քրեական գործեր հարուցել մարդկանց բարեկամների վրա՝ ճնշելով նրանց ազատ կամարտահայտությունը։
3. Հայտնի օրենքով փորձում են կաշառել մարդկանց (հարց. եթե այդ մարդիկ մեղավոր են ՍԴ մտացածին ճգնաժամի համար, ապա ինչո՞ւ են պատժի փոխարեն խրախուսվում) «ով չաշխատի, նա կուտի» սկզբունքով...

Եվ ամփոփելով՝ ցանկացած կառույցի շուրջ ստեղծված աղմուկը, եթե չի անցնում առաջին 3 փուլերով, ապա դա քաղաքական ավանտյուրա է՝ այդ կառույցը գրավելու, իսկ եթե անցնում է երկրորդ 3 փուլերով, ապա դա պետական հանցագործություն է՝ իշխանության յուրացման դրսևորում...

ՍԴ-ում չկա ճգնաժամ, ՍԴ-ից կան վախեր՝ կապված նախագահ Քոչարյանի քրեական (քաղաքական) հետապնդման վաղաժամ վիժեցման և իրենց ապազգային կոնվենցիաների չվավերացման։ 


Հ.Գ. Իրավական ճանապարհները փակ են ՍԴ գրավման, իսկ ՄՆԱՑԱԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել