Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլում նվաճել է եզրափակիչ փուլի ուղեգիր։

32-ամյա մարզիկը հենացատկի վարժության որակավորման փուլում գրանցեց 14,566 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ օղակներ վարժությունում եզրափակիչ փուլի ուղեգիր էին նվաճել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, իսկ նժույգ թափերում՝ Համլետ Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել