Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հաճույքով արձանագրելով, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին: «Հաշվետվության մեջ նշվում է, որ ուսումնասիրելով ադրբեջանական կողմի պատասխանը և գործով համապատասխան ապացույցները՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, Դատարանը որոշել է չպահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական կարծիք բանտարկյալների կալանքի պայմանների վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Դե ինչ, Նիկոլը կարող է հանգիստ քնել. Հայաստանը պարտութուն է արձանագրել ՄԱԿ-ում, Ադրբեջանը՝ հաղթել: Փաստը, որ հայկական կողմը պարտվել է, նախևառաջ հետևանքն է այն պետական քաղաքականության, որը տանում է Նիկոլի թիմն Ադրբեջանի հանդեպ: Նիկոլն ամենօրյա ռեժիմով աշխարհին աղաչում է հանգիստ թողնել Ադրբեջանին, չմիջամտել հայ-ադրբեջանական վեճին՝ թույլ տալու իրեն խաղաղություն կառուցել: Եթե մի իշխանություն հետույք է պատռում Ադրբեջանի դրոշի փառքի համար, ինչպե՞ս կարող է տխրել կատարվածի պատճառով կամ չուրախանալ:

Որքան շատ անպատիժ մնա Ադրբեջանն, ու որքան վատ վարվեն հայերի հետ թուրքերը, այնքան ավելի կայտառ կզգան իրենց այստեղ ՔՊ-ականները, քանի որ կա նաև այլ խնդիր. ցանկանում են, որ Բաքվում պահվողներն առհավետ մնան թշնամական ճիրաններում, որ Հայաստանում ավելորդ քաղաքական խնդիրներ ՔՊ-ի համար չառաջանան, որ հանգիստ բարձին գլուխը դնի ու քնի Հակոբյան Աննան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել