Դավիթ Անանյանը հայտարարում է, որ 2019 թվականին ՊԵԿ-ում պարգևավճարներն ավելացել են 800 միլիոն դրամով և կազմել 5.8 միլիարդ դրամ, ազատվել է աշխատանքից 967 աշխատակից և համալրվել 600 աշխատակցով:

Ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի՝ նախորդ տարվա համեմատ: 2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար՝ նախորդ տարվա համեմատ 125 հազարով ավելի:

 Պատկերավոր ասած` 2019թ.-ին աշխատակիցների քանակը ՊԵԿ-ում նվազել է, աշխատավարձերը` պարգևավճարների տեսքով շեշտակի ավելացել, իսկ, օրինակ, տասնյակ ավտոներկրողներ, որոնց միջոցով 58 մլրդ դրամ ավել գումար է գանձվել պետբյուջե, օրերով հերթ են կանգնել և չեն հասցրել մաքսազերծել իրենց մեքենաները:

Հարց է առաջանում. այդ դեպքում ինչի՞ համար են պարգևատրվել ՊԵԿ-ում։ Չկատարված աշխատանքի՞, թե՞ ստեղծած խնդիրների համար։ Մի՞թե հնարավոր չէր գոնե տարվա վերջ ավելացնել աշխատակիցների քանակը, որպեսզի այսօր ավտոներկրողներն անելանելի վիճակում չհայտնվեին ու բողոքի ակցիա չիրականացնեին:

ՊԵԿ-ը պետք է որևէ լուծում գտնի և 2019թ․-ի սակագներով մաքսազերծի չմաքսազերծված մեքենաները, հակառակ պարագայում մի քանի տասնյակ ավտոներկրող հայտնվելու է լուրջ ֆինանսական խնդիրների կամ սնանկացման եզրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել