Սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին պլանավորում էր պայթեցնել ամերիկյան դեսպանատներից մեկը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ամերիկյան առաջնորդը չի նշել, թե կոնկրետ որ դեսպանատան մասին է խոսքը: «Մենք իսկական հրեշ բռնեցինք, վերացրինք նրան: Դա պետք է շատ ավելի վաղ տեղի ունենար»,- շեշտել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Թրամփի խաղաղ բանակցությունների կոչն «անիմաստ» է անվանել: Նա շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը հակամարտության էսկալացիայի մեղավոր է համարում Միացյալ Նահանգներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել