Շատերը արդեն գիտեն, որ Ռուստամ Բադասյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց անմիջապես հետո նրա կինը` Տաթևիկ Սարգսյանը, հիմնադրել է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն: Անշուշտ, գովելի է նախարարի՝ բիզնես տեսանկյունից արագ կողմնորոշվելու հատկությունը, սակայն քչերը գիտեն, որ նախարարի կինը նաև պետական աշխատող է: Մասնավորապես՝ Տաթևիկ Սարգսյանը ԱԺ պաշտոնական կայքի տվյալներով հանդիսանում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրասենյակի աշխատակից և բիզնես գործունեությանը զուգահեռ նաև աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Թե որքանով են համատեղելի բիզնեսը և պետական աշխատանքը, թողնում եմ կոռուպցիայի գծով փորձագետների և լրագրողների քննարկմանը:No photo description available.Image may contain: 2 people, people smiling, text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել