Իմ նախորդ գրառումը ցմահ դատապարտյալների հետ կապված շատ զուսպ եմ գրել, թեև ինձ հայտնի են շատ մանրամասներ։ Հույս ունեի, որ պատկան մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, բայց տեսա, որ քրեակատարողական ծառայությունը աշխարհի մեղքերը բարդել է ցմահների վրա, այդ թվում սուտ տեղեկություններ տարածել։ Սուտ տեղեկությունները պնդել է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ լրագրողների հարցերին պատասխանելիս, Ներքնակներ չեն այրվել, որևէ գույք չի այրվել, բողոքի ակցիա չեն արել ցմահները։
Որ վնասվածքներ ունեն փաստել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը, իսկ այն, որ նախարարը պնդում է, թե իրավաչափ է գործել սպեցնազը, դա ևս մեղմ ասած իրականությանը չի համապատախանում։ 30-40 հոգով մտել են խցերը, առնվազն 4-ից 5 խուց, և ավիրել ամեն ինչ, սնունդը թափել հատակին և այլն։
Ես սա կբնութագրեի բանդիտական հարձակում անպաշտպան մարդկանց վրա, ինչպես կարող էին դատապարտյալներն անհնազանդություն ցուցաբերել այդ դեպքում։ Տիկին նախարարը շարունակ խոսում է, որ իրավունք ունեին այս կամ այն անել, բայց այս պաշտոնին նշանակվել է նաև դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար։
Ինչու չեք այցելել տեղում տեսնելու և լսելու դատապարտյալներին, թե էսպես հեշտ է մեղքը բարդել նրանց վրա։ Տիկին նախարար ձեզ հիշեցնում եմ, որ ցմահ դատապարտյալները մարդ են և պետք է մարդկային պայմաններով ապահովեք և մարկային վերաբերմունք ունենաք նրանց նկատմամբ։ եթե նրանք փակված են, ինչ ուզենաք պիտի ասեք ու բարդեք նրանց վրա։ Ինչու հնարավորություն չեք տալիս նրանց խոսելու, դեռ մի բան էլ ավելին եք անում, ամեն կերպ փորձում եք լռեցնել նրանց։ Իմ ունեցած տեղեկությունների մասին կխոսեմ առաջիկայում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել