Հենց իրանական ԻՀՊԿ-ի կողմից ամերիկյան ռազմական օբյեկտներին այս գիշեր հասցված հրթիռային հարվածը և հենց Իրաքի տարածքում, որը, ինչպես և սպասվում էր, չհանգեցրեց մարդկային կորուստների, կարող է առժամանակյա դադար հաստատել ԱՄՆ-Իրան ռազմական «բեմականացման» շրջանակում։
Պարզ էր, որ ամերիկյան կողմը սպասում էր, սպասում է և նախապատրաստվել էր Թեհրանի այսօրինակ արձագանքին՝ առաջին հերթին ապահովելով սեփական զինծառայողների անվտանգությունը։
Անշուշտ, կանխատեսելի նաև Վաշինգtոնի ոչ համաչափ պատասխան Իրանի ոչ համաչափ պատասխանին։
«Ահեղ վրեժի» տրամաբանության մեջ կանխատեսելի է նաև մի շարք իրանամետ ուժերի կողմից ինքնուրույն գործողություններ ԱՄՆ-ի կամ դաշնակիցների դիրքերի դեմ տարածաշրջանի տարբեր կետերում։
Եվ, իհարկե, կանխատեսելի է հակամարտության հետագա խորացում հատկապես քարոզչական, դիվանգիտական-քաղաքական հարթություններում։