Այն, ինչ տեղի է ունենում հիմա Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունում, դասական պրոքսի պատերազմ է, այն է՝ հակամարտող կողմերը բախվում են երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում։ ԱՄՆ-Թեհրան պրոքսի պատերազմը ակտիվ փուլ մտավ արաբական գարնան և սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից։ Այդ տարիների համեմատ վերջին օրերի զարգացումները խոսում են ուղիղ պրոսքի գործողությունների մասին, այսինքն՝ կողմերը ուղղակիորեն առանց պրոքսի միջնորդավորված ուժերի կամ խմբավորումների խոցում են միմյանց թիրախները։ Հիշեցնեմ, սակայն, սա նման ուղիղ պրոքսի գործողությունների առաջին դեպքը չէ. դեռ 2019-ի հուլիսին Թեհրանը Պարսից ծոցում ամերիկյան ԱԹՍ խոցեց։
Հ.Գ. Միգուցե սխալվեմ, մնում եմ այն տեսակետին, որ կողմերի միջև լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է, կողմերը, թերևս, կսահմանափակվեն մի քանի ուղիղ պրոսքի գործողություններով, որոնց կհաջորդեն բանակցությունները։ Շատ բան կախված է նաև միջազգային հանրության միջնորդական հնարավորություններից։