Իսրայելական կողմը հիմա իրավիճակն այնպես է ներկայացնում, որ որևէ առնչություն չունի Սուլեյմանիի սպանության հետ` փորձելով Թեհրանի պատասխան քայլերը շեղել դեպի ամերիկյան կողմը։ Եթե Իրանի հակահետախուզությանը հաջողվի պարզել, որ Սուլեյմանիի չեզոքացման` Վաշինգտոնի որոշման հարցում դերակատարում է ունեցել իսրայելական հետախուզությունը, կամ իրանցի գեներալի բուն սպանության գործողությունում ներգրավված է եղել իսրայելական հետախուզությունը և օդուժը (ԱԹՍ), ապա, կոպիտ ասած, Վաշինգտոնի գործերը համեմատաբար կհեշտանան․․․ Հիմա մնում ա հասկանալ՝ նման ինֆո Թեհրանին կտրամադրվի, թե չէ։ Մի բան ակնհայտ ա, որ ինչ էլ լինի, Իսրայելը չի խուսափի Թեհրանի պրոքսի գործողություններից։ Կարևոր հարցը էն ա, թե որ կողմը կստանա Իրանի պատժիչ գործողությունների առյուծի բաժինը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել