Գուշակիր մեղեդին
——————

«Ժողովուրդը» 7 երգ գիտի, 7–ն էլ ... գիտեք, թե ում մասին։ Ու մինչ նա մագլցում էր սարերն ի վեր, քարերն ի վեր, լճերն ի վար, բացահայտվեց դարի դավադրությունը «ժողովրդի» դեմ։

Փաստորեն, «ինստիտուտները» աշխատում են։ Խոսքը «մուտիլովկաների» ինստիտուտների մասին է։

Հերոս Աբաջյանի «ֆեյք» պապիկի ու Մոնթե Մելքոնյանի ֆեյք կերպարի օգնությամբ աթոռի հասած ու ֆեյքերի ֆաբրիկա ստեղծած մարդը հայտնաբերել է ... ֆեյք։ «ԳեոպոլիԾիկ» ֆեյք։ Կոնկրետ քաղաքական ուղղվածության ֆեյք, բնականաբար։

Ճիշտ է, այս անգամ «ակԾիվիստի» կողքը ավտոմատ կամ գոնե պիցցա չերևաց կադրերում, բայց կարևորը, որ հնչեց «ժողովրդի» հոգեկան տվայտանքների ու մտատանջությունների պատճառ դարձածի անունը։ Դե գիտեք, թե ում։

Ժանրի կանոնների համաձայն, «Դիանա Հարությունյանին» հիմա պետք է ազատ արձակեն, նա պետք է քայլարածակից լրատվամիջոցներին նոն–ստոպ ռեժիմով հարցազրույցներ տա ու կալանավորվի ... Գուշակեք, թե ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել