Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/civilcontractarmenia/posts/pfbid0daY9gx3y6uDVNTTpkg7dS3WKy7eP2ySWPazYUohaUB24g4KZJfNN5btna2vtoKiql
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել