Նոր հին ծանոթներիցս մեկն էր զանգել, 200$ էր ուզում: Ասում եմ՝ ինչի՞դ ա պետք, ասում ա` «ավտո ենք բերել ռաստամոժկի, ու վաղը օրը լրանում ա, դե, հերթի գինն էլ Գյումրիում ցերեկը 200$ ա, իսկ գիշերը՝ 100»: Ասում եմ՝ այ ախպեր, բա ոստիկան-բան չկա, որ չթողի հերթի վաճառք, ասում ա՝ ինչի՞ց ես խաբար, ոստիկաններն իրանք էլ կան թեմայի մեջ, ո՞նց չթողեն: Ես, բնականաբար, մերժեցի կոռուպցիայի համար պարտքով փող տալը, ավելին՝ էդ ծանոթս «հեղափոխության» օրերին փողոց էր փակում հորթի երջանկությամբ, բայց էսօր արդեն կաշառքի փող չունենալու համար վերջին հայհոյանքներն էր տալիս Հռոմի պապին:

Հիմա սենց նայում եմ էս ամեն ինչին ու մտածում, որ ինչքան էլ մինչև կոկորդներս թաթախվել ենք կոռուպցիայի, ստի ու կեղծիքի, պոպուլիզմի ու մորթապաշտության մեջ, բայց սա էս` սեփական քաքի հոտը դիմացինին վերագրող գավառականներին պետք էր, որ սրանից հետո ճիշտ և օրինական ապրելու ղադրը իմանային:

Ինչքան փողոց փակող ծանոթ պողոս ունեմ, ամեն մեկը մի մեծ կորուստ ա ունեցել էս ընթացքում, ու էսօր էդ պողոսները Նիկոլին ու իրա թիմին աշխարհի վերջին քֆուրներն են տալիս, բայց հավատացեք՝ դա էդ պողոսներին հասնում էր, ու վաղն էլ, եթե ժամանակից շուտ սրանց ճանապարհելուց հետո էդ պողոսներին շան տեղ դրեցինք, էլի նույն կինոյի մեջ ենք հայտնվելու: Դե, իսկ Գյումրիի մաքսատան փռայսլիստը իմացեք` ցերեկը՝ 200$, գիշերը՝ 100$:
«Շնորհակալություն» կամուֆլյաժով կնԳա հետ պոստերում ֆռֆռացող դասալիքին և ՀՀ ոստիկանությանը «չգոյության» համար: Էս բորշչը մարսելը շատ բարդ ա լինելու վերոնշյալների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել