Ինձ համար ակնհայտ է, որ քպ-ն սկսել է «հիբրիդային պատերազմ» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Ընդ որում՝ երեկ չի սկսել։ Սկսել է 18 թվի իշխանազավթման հենց առաջին օրերից։
Քիչ է ասելը՝ «Ես մեր Եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ իրավիճակը։ Հասկանալ իրավիճակը թե՛ լոկալ (հայկական) և թե՛ գլոբալ (համաշխարհային) միտումների համատեքստում։
Եթե ժամանակ ունեք՝ կարդացեք Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկի՝ Միտրոպոլիտ Իլարիոնի «Հիսուս Քրիստոս. կյանքն ու ուսմունքը» շարքի 2-րդ գրքի («Լեռան քարոզը») եզրափակիչ հատվածը։ Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի հակառակորդին ավելի լավ ճանաչելու ու գլոբալ միտումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից։ Ընդամենը 5-7 րոպե։
Կարող ենք մեկնաբանություններում քննարկել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել