Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գայանե Մ-ն ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ 2 ժամ առաջ 2 դիմակավորված անձ մտել են Արարատի մարզի Բարձաշեն գյուղի տներից մեկը և տարեց մարդկանցից դանակի սպառնալիքով գումար են հափշտակել ու դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագի Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։00ի սահմաննեորւմ, օգտվելով մուտքի դռան՝ բաց լինելու հանգամանքից, դիմակավորված 2 անձ մտել են Բարձրաշեն գյուղի Մյասնիկյան փողոցի 9-րդ տուն, կպչուն ժապավենով փորձել են կապել տանտիրուհու՝ 78-ամյա Սվետլանա Ասիրյանի բերանը, այնուհետև դանակի սպառնալիքով նրան ու նրա ամուսնուն՝ 80-ամյա Ռադվիկ Ասիրյանից պահանջել են գումար։

Ճիվաղները թոշակառու ամուսիններից հափշտակել են 10 հազար ՌԴ ռուբլի և 15 հազար ՀՀ դրամ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել