2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Սակայն պետք է ի նկատի ունենալ, որ հարաբերական կայունությունը պայմանավորված էր ոչ թե բանակցային գործընթացում տեղի ունեցող առաջընթացով, այլ նրանով, որ հենց սկզբից Արցախի բանակի կողմից կանխվել են Ադրբեջանի սադրանքները, և գրեթե իսպառ վերացվել ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը:

Պատահական չէ, որ Արցախի ՊԲ-ի՝ 2019 թվականն ամփոփող հաղորդագրությունում ևս նշվում է, որ չնայած այս տարի լրացավ կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը, խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել: Նշենք, որ առաջընթաց գրանցելու համար նախ պետք է հասնել նրան, որ Ադրբեջանը հարգի հրադադարի ռեժիմը և կառուցողական դիրքորոշում որդեգրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել