Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբծննդյան տոների կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ հոգեւոր մտերմության դարավոր ավանդույթների վրա: Ակնկալում եմ, որ հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը ռուս-հայկական դաշնակցային կապերի եւ ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության, ինչպես նաեւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին եւ մերձավորներին քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել