Գալիք տարվա հունվարին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, և ակնկալիքներ չկան, որ այդ հանդիպման արդյունքում որևէ առաջընթաց է գրանցվելու։ Քանի որ փետրվարի 9-ին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են լինելու, Բաքվի վարքագիծն ինչպես Բրատիսլավայի հանդիպման դեպքում, այնպես էլ այս անգամ աչքի կըկնի ոչ կառուցողական հայտարարություններով և կոշտ մոտեցմամբ։
Իսկ բանկացային գործընթացն առաջ կընթանա արդեն Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո։ Եվ Հայաստանը պետք է բանակցությունների ժամանակ առաջ մղի Արցախին բանակցային սեղան վերադարձնելու իր հանձնառությունը, ինչպես նաև հասնի նրան, որ սահմանային միջադեպերը հետաքննելու վերաբերյալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների իրագործման հարցը դառնա բանակցային օրակարգի առաջնահերթ մաս և տեղ գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հայտարարություններում։