Ճապոնական Macotakara կայքը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեսք է ունենալու iPhone-ի հաջորդ մոդելը։ Նշվում է, որ «նմուշը» տպված է եղել 3D տպիչով, իսկ նրա արտաքին տեսքի մասին ողջ տեղեկատվությունը հիմնված է լուրերի արտահոսքի վրա։

Ընդհանուր առմամբ, ենթադրյալ iPhone 12-ը հիշեցնում է արդեն գոյություն ունեցող iPhone 11 Pro Max-ը և ունի նույն երեք տեսախցիկները, սակայն մի քիչ ավելի լայն, բարակ և բարձր, քան ներկայիս մոդելինն է։ Նաև մի քիչ տարբերվում են ոչ այնքան կլորավուն կողային շրջանակները։ Որևէ անհերքելի փաստ, որ նոր այֆոնը հենց այդ տեսքն է ունենալու, ճապոնական կայքը չի ներկայացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել