iPhone 12 սմարթֆոններն ունակ են էլեկտրամագնիսական խոչընդոտներ ստեղծելու սրտի խթանիչների և այլ բժշկական սարքավորումների համար։ Այս մասին խոտովանել է Apple-ն իր պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում։

Խնդիրը նոր MagSafe աքսեսուարների համակարգի մեջ է, որը պարունակում է մագնիսներ։ Համատեղելի մարտկոցներում ավելացվում է նաև ռադիոմոդուլ։ Մի շարք բժշկական սարքեր կարող են արձագանքել մագնիսներին սերտ շփման ընթացքում, ինչն էլ իր հերթին կխոչընդոտի սարքավորման աշխատանքին։

Apple-ը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր iPhone 12 և MagSafe աքսեսուար պահել անվտանգ հեռավորության վրա՝ 15-30 սմ։ Բացի դրանից՝ հորդորում են լրացուցիչ խորհրդատվություն անցկացնել բժշկի և բժշկական սարքն արտադրողի հետ վերջինիս առկայության դեպքում։

«Եթե Դուք կասկածում եք, որ iPhone-ը կամ ցանկացած MagSafe աքսեսուար խանգարում են ձեր բժշկական սարքին, դադարեցրե՛ք iPhone-ի կամ MagSafe աքսեսուարների օգտագործումը»,- նշվում է Apple-ի հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել