Մի դեպք հիշեցի, որը տեղի էր ունեցել դրանց թավշյա մայմունությունների ժամանակ։ Այդ օրերին, երբ ձերբակալել էին Լևոնի հոգեզավակին, ամբոխացած կալբասնելիների մի ակտիվ զանգված մոտեցավ դրա տիկնոջը և հուսահատված խնդրեց, որ նա այդ շարժումը ղեկավարի, քանի որ իրենց «արևը խամրել է, և պետք է փոխարենն ուրիշ արև գտնեն»։ Ես լավ հիշում եմ, որ նա կտրկանապես հրաժարվեց՝ բացատրելով, որ ինքը քաղաքականությունից շատ հեռու է և չի կարող «ժողովրդի գլխին կանգնել ու ղեկավարել, քանի որ ինքը միայն և միայն նրա տիկինն է և ուրիշ ոչինչ» (ինչքան հիշում եմ, Արցախի փողոցում էր եղել, կադրերը հաստատ կլինեն)։ Հիմա մուղամով ֆոնդեր է բացում, Մերձբալթյան երկրների ԱԳՆ-ի հետ է հանդիպում, ՖԲ-ում՝ իրենց թուրք ֆեյք օգտատերի միջոցով Մեհրիբանին «Արցախում «մուղամով» թեյի է հրավիրում»։

Ասածս ի՞նչ էր․ տեսնո՞ւմ եք, որ դրանց «հեղափոխություն» կոչվածը լրիվ խեղկատակ կեղտոտ բեմադրություն էր հայ ժողովրդի գլխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել