ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստին հանգամանորեն ամփոփվել են 2019 թվականի երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքական զարգացումները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և անվտանգային հիմնախնդիրներին: Քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու նոր մարտահրավերները:

Գործադիր մարմնին ներկայացվել են նաև մի շարք ներկուսակցական հարցեր:

Հանրապետականը 2020 թվական է մտնում որպես ազգային արժեքների և պետական շահի վրա խարսխված Հայաստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել