Ամանորի վրա ծախսված միլիոնների թեման դեռ չմարսած՝ նոր թեմա ողողեց մեր համացանցը։ Ժամանակին ԱԺ ամբիոնից իշխանավորների երեխաների շքեղ կյանքը քննադատող պրն Փաշինյանն իր դստեր համար թանկարժեք մեքենա է գնում պետական բյուջեի հաշվին՝ պատճառաբանելով, որ օրենքն է էդպես թելադրում։

Չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ պաշտոնի հետ փոխվում են նաև մարդու աշխարհայացքն ու կարծիքը, բայց դեռ ոչ վաղ անցյալում նա օրինակ էր բերում այն երկրները, որտեղ ~10 ծառայողական մեքենա կա։ Իսկ արդյո՞ք ավելի լավ չի լինի, որ մեր երկրում էլ նման օրենք ընդունվի։

Պարզվում է՝ ոչ։ Հանուն ապագա վաչապետների նման օրենք չի ընդունվում։

Այս թեմայի վերաբերյալ ժողովրդի վրդովմունքն արդարացված է․ լսում ենք արդարության և հավասարության մասին ելույթներ և տեսնում ամբողջովին հակառակ պատկեր։

Չե՞ք կարծում, որ լրջանալու և անտրամաբանական արդարացումներից հրաժարվելու ժամանակն է։
Երկակի ստանդարտները դեռ ոչ մեկի պատիվ չեն բերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել