Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, վստահեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանին իրենց աջակցությունը հայտնած մշակութային գործիչների ցուցակում չկա գեթ մեկը, ով համաձայնություն չի տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Ինչ վերաբերում է մշակութային այն գործիչներին, ում անունը հայտնվել է ցուցակում, սակայն վերջիններս հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին ստորագրահավաքին չեն մասնակցել՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ նրանց ավելի վատ դրության մեջ չդնելու համար չեն հրապարակի ապացույցները։

Հարցին, թե ինչու ստորագրահավաքին չի մասնակցել նաև իր կինը, ով էստրադային երգչուհի է, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Այսինքն՝ Ձեզ թվում է, նա պետք է ստորագրի՞, որ պարզ լինի»։ Նրա խոսքով՝ ստորագրություն, որպես այդպիսին ֆիզիկապես չի եղել, այլ խոսքը գնում է հայտարարությանը միանալու մասին։ «Եթե ինչ-որ մարդ կա, ով տեքստին ինչ-որ ձևով ծանոթ չի եղել, ես չգիտեմ, թե դա ում թերացումն է և ես ներողություն եմ խնդրում դրա համար, բայց գրեթե բացառում եմ»,- ասաց Քոչարյանը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ մշակույթի 60 գործիչներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել