Huawei-ն իր հաջորդ ֆլագմանը կթողարկի 2020-ի մարտին: Ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ սմարթֆոնը կրկին կթողարկվի առանց Google-ի ծառայությունների, հայտնում է Frandroid-ը:

Ընկերության թոփ-մենեջեր Ռիչարդ Յուն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ առավել հզոր բնութագրերով Huawei P40-ի և P40 Pro-ի թողարկումը տեղի կունենա մարտ ամսվա ընթացքում: Երկու սարքերը կներկայացվեն Փարիզում: Յուն նշել է, որ ընկերության ֆլագման սմարթֆոնները կրկին կլինեն առանց Google-ի ծառայությունների աջակցության, բայց Android 10-ի արդիական տարբերակով:

Google-ի ծառայությունների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Huawei-ը չի կարող արտոնագրել ամերիկյան ընկերության արտադրանքները իր սարքերում օգտագործելու համար: Փորձագետները նշել են, որ հայրենի շուկայում Huawei-ի սմարթֆոնները նախկինում էլ են թողարկվել առանց Google-ի ծրագրային ապահովման, այնպես որ չինացի սպառողին առանձնապես չի հուզում արտոնագրման հետ կապված խնդիրները: Սակայն Google-ի ծառայությունների բացակայությունը հաստատապես կխանգարի P40 գծի գլոբալ էքսպանսիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել