- Խփիր յուրայինիդ, որ «Հրապարակ»-ն, «Իրատես»-ն ու մնացյալք հասկանան։
- Չորրորդ իշխանության դեմ պայքարն
- Սկսեցին յուրայիններից...
- Կոմպն են հաստատ պեղել,
- Որ տեսնեն` ում հետ են կապի մեջ...
- Ա՜խ, կարծում եք՝ լրագրողները կոմպո՞վ են կապվում ձեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, արտահոսք ապահովում։
- Գտա՞ր խաշի մասին լուրի արտահոսողին։
- Խոստացել էիր,
- Ես էլ սպասում էի...
- Չկարացի՞ր, չէ...
- Էս անգամ էլ բանի չեք հասնելու...
Հ.Գ.
- Չնայած որ իմացաք, ի՞նչ...
- Բայց ըսենց դաժան մենակ ձեր վախտ եղավ...
- Յուրայիններին ուտում եք
- Մի ուրիշ ախորժակով,
- Կուլ եք տալիս առանց ծամելու...
- Շանջու եք ընկնելու...
Հ.Գ.
- Հլը չէիք մարսել Էդմոնին ու իր «Լուսավոր Հայաստան»-ին,
- Արագացված ռեժիմով հասաք չորրորդ իշխանությա՞նը։
Հ.Գ.
- Ղարաբաղյան խնդիրը խեղդո՞ւմ ա,
- Ձեր կետից առաջ.
- Լրատվամիջոցների՞ն եք փորձում կլլել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել