Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն նախաձեռնելու մտադրության մասին։

Կառավարության նիստում նշանակումից հետո հայտարարել է Ստյոպա Սաֆարյանը։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա նշել է, որ Հանրային խորհրդի կազմի փոփոխության հարցը ինքը չի որոշում։

Անդրադառնալով խորհդրի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարաբերություններին՝ վերջինս նշեց, որ իր և Վազգեն Մանուկյանի պատկերացումները Հանրային խորհրդի վերաբերյալ տարբեր են։ «Այն գործընկերները, որոնք կշարունակեն Հանրային խորհուրդը դիտարկել ոչ թե որպես խորհդատվական մարմին՝ սահմանադրորեն նախատեսված Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելու,այլ՝ ուղղակի քաղաքական խաղերին մասնակցելու համար, ապա այդ պարագայում կամ ես այդտեղ պետք է անելիք չունենամ, կամ Հանրային խորհրդի տվյալ անդամները։
Նորմատիվ ակտերի փոփոխություններ կիրականացվեն և հասկանալի կլինի, թե ով այդտեղ անելիք ունի։ Նրանք, ովքեր կմնան բարի ճանապարհ մեզ բոլորիս, իսկ ովքեր կգնան՝ բարի ճանապարհ իրենց՝ ընդդիմադիր գործունեություն ծավալելու առումով»,- ասաց Սաֆարյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունն այսօր Հանրային խորհրդի նախագահ նշանակեց Ստյոպա Սաֆարյանին։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել նոյեմբերի 13-ին։ Նա իր հայտարարությունում, մասնավորապես, նշել էր. «Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն:

Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում:Հրաժարականից հետո Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Վերնատուն» ակումբը, որում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ:

Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից...»։ Հրաժարականից հետո Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Վերնատուն» ակումբը, որում հավաքվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հանրային, մշակույթի, քաղաքական գործիչներ ու գիտնականներ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նախօրեին հայտարարել է, որ Ստյոպա Սաֆարյանի Հանրային Խորհրդի նախագահի ամենաանաչառ թեկնածուն չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել