Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հայաստանի վարչապետը կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումներին: Նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և հայտարարություն զանգվածային լրատվության միջոցների համար:

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել