Հայաստանում ատոմակայանի առկայությունը ռազմավարական նշանակություն ունի, և պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներից բարձրաձայնում են Մեծամորի ատոմակայանը փակելու հարցը։ Եվ դրան զուգահեռ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ամեն ինչ անում են, որպեսզի իրենց տարածքում ատոմակայան կառուցվի, իսկ Հայաստանը փորձում է ինչքան հնարավոր է երկարաձգել գործող ատոմակայանի շահագործումը։

Սակայն Հայաստանի համար նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությունը արդեն իսկ հրատապ է։ Եվ լուրջ մտածելու տեղիք է տալիս այն, որ չնայած վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հնարավորություն է փնտրում, և ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարում է, որ Հայաստանը առաջիկայում նոր ատոմակայան կառուցելու հեռանկար չի քննարկում: Կարծում ենք, որ պետք է ակտիվացնել ջանքերը նոր ատոմակայանի կառուցմանը հասնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել