Hraparak.am-ը գրում է.
Պաշտոնական այցով, այսօր Ադրբեջան կմեկնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Այցի ընթացքում նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Ալի Ասադովի հետ։ Նախատեսվում է, որ կստորագրվեն երկկողմ մի քանի փաստաթղթեր։ Այցը երկօրյա է եւ կավարտվի դեկտեմբերի 17-ին։
Ուշագրավ է այն, որ շաբաթներ առաջ ուկրաինական մամուլում լուրեր հրապարակվեցին, որ նախապես նախատեսված է եղել Զելենսկու Կովկասյան տուրնեն, սակայն Հայաստանն ու Վրաստանը հանվել են այցի գրաֆիկից՝ Վրաստանում քաղաքական անկայուն իրադրության պատճառով։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/0039bb110ae0c3c824bf89865adf161e
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել