Կրեմլը անվանել է պայմանները, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Դոնբասի խնդիրը լուծելու համար: Այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ասել է, թե Ուկրաինայի նախագահին անհրաժեշտ կլինի կամքի ուժ, քաղաքական հեղինակություն և գերիշխող դիրք Ուկրաինայի քաղաքական ասպարեզում:

Պեսկովը շեշտել է, թե Զելենսկին «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչ չէ, որին պատկանում էր նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն:

Միաժամանակ Պեսկովը շեշտել է, որ մինսկյան համաձայնագրում կարող են փոփոխություններ արվել: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ Ուկրաինայի նախագահը շփումների մեջ մտնի Դոնբասի ներկայացուցիչների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել