Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահը Wall Street Journal թերթին մեղադրել է Չինաստանի հետ առևտրային գործարքի վերաբերյալ ստահոդ հոդված հրապարակելու մեջ՝ հայտարարելով, որ հրատարակության հոդվածը «բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Twitter-ում։

«The Wall Street Journal-ի պատմությունը Չինաստանի հետ գործարքի վերաբերյալ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, հատկապես մաքսատուրքերի մասով. ստահոդ լուրեր»,- գրել է Թրմափը։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը և Վաշինգտոնում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը ուրբաթ հնարավոր է՝ ստորագրեն երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի նախագիծը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել