Նախագահ Ջո Բայդենը հաջորդ ամիս կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետհայտարարել է Սպիտակ տունըհայտնում է CNBC-ն։

Սպասվում է, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ղեկավարները կհանդիպեն Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում:

«Կատաղի մրցակցությունը նշանակում է ինտենսիվ դիվանագիտություն», - ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը: «Մեր քաղաքականությունը և այն, թե ինչպես ենք մենք առաջ շարժվում Չինաստանի հետ, չի փոխվել»: Նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել Բայդենի օրակարգի մասին, միայն ասել է, որ Բայդենին «կոշտ զրույց» է սպասվում Սի Ցզինպինի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել