Մամեդյարովի հարցազրույցը ըստ էության տարածած մեմորանդումի տրամաբանական շարունակությունն էր, ավելի բացված, նաև հասցեական մեր ԱԳ նախարարի հետ բանակցությունների ընթացքի որոշակի փակագծերի բացում։
Որևէ կերպ չբացառելով, որ հարցազրույցում հնչած ամեն մի միտք կարող է լինել ծուղակ, կարող է լինել ցանկալին իրականի տեղ անցկացնելու հերթական փորձ, կարող է լինել ներքին լսարանին հաճոյանալու հերթական մեդիահնարք, այնուամենայնիվ մենք պետք է պատասխանենք սրան։
Պետք է պատասխանենք խիստ առարկայական և խիստ փաստարկված, կետ առ կետ։ Թե ինչպես ենք պատասխանելու՝ ռելիզով, հայտարարությամբ, ելույթով, հարցազրույզով, որևէ այլ ձևաչափով՝ ճաշակի հարց է, իհարկե, բայց եկեք համաձայնեք, սիրելիներս, որ ԱԳՆ մամուլի խոսնակի ճեպազրույցը այդ ձևաչափը և ծավալը չէ։
հ.Գ. Մի քանի տեղ հանդիպեցի ԱԳ նախարարի հրաժարականի հարցի քննարկման ակնարկների։ Կպատասխանեք, սիրելիներս, ինչու՞, ըստ վարչապետի, կրթական ոլորտի ռազմավարության պատասխանատուն նախարարը չէ, իսկ արտաքին գործերինը՝ նախարարն է։