Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու գործով վերջինիս դեմ 2 մեղադրանք են առաջադրել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում տալով Իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերին:

Վերջինս ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են իշխանությունը չարաշահելու և իր լիազորություններն անձնական նպատակների համար օգտագործելու համար: Երկրորդ մեղադրանքը վերաբերում է Ուկրաինայի հարցով Կոնգրեսի կողմից հետաքննության իրականացմանը խոչընդոտելուն:

Թրամփն իր հերթին տեղի ունեցողը «վհուկների որս» է անվանել և հերքել Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ մեղադրանքները, այս մասին նա գրել է թվիթերյան իր պաշտոնական էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել