
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։ Հետաքրքիր է՝ ինչպես կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը…։ Հետաքրքիր է՝ ինչպես կվերաբերվի դատավոր Ռշտունին, օրինակ, դատավորին վիրավորելն ապաքրեականացնելու գաղափարին»,-մասնավորապես գրել է Եղոյան Արմանը:
Արմանը փատացի սպառնացել է Հայաստանի դատաիրավական համակարգին ու ակնարկել, որ եթե դատարանները չդադարեն երբեմն-երբեմն Նիկոլի կամքին հակառակ որոշումներ կյայացնել, ապա դատավորները կարող են զրկվել օրենքով նախատեսված պաշտպանությունից: Սա թերևս ակնարկ է՝ Վճռաբեկ դատարնին, որ եթե չվերանայվի կայացված որոշումը, ապա դատարանների ու դատավորների վիճակը կարող է կտրուկ վատանալ:
Ինչ վերաբերում է սարկավագին մարդասպան ներկայացնելու եղոյական ջանքերին, ապա դրանք ոչ միայն ծիխաղելի են, այլև ստորության յուրատեսակ արտահայտություն են՝ ծնունդ առած Նիկոլին «մտնելու» ու դրա շնորիվ անձնական բարեկեցություն կառուցելու անբարո մղումից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4427
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել