
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Վարդավառի առիթն օգտագործելով՝ Նիկոլը Հայաստանում առկա ապագայի մասին էր մի ստատուս երկնել՝ ինքնահիացմունք արտահայտելով:
Ուժայիններին գովերգելուն միտված այս ակտը նպատակ ունի ոչ միայն արդարացնելու այն միլիարդավոր ներդրումները, որ Նիկոլն արել է՝ ուժեղացնելու կոնկրետ իր անվտանգությունը, այլև ոգևորելու ուժայինների աշխատակիցներին՝ եկեղեցու դեմ սպասվող ոտնձգությունները գլուխ բերելու: Նիկոլը կարծում է, թե եթե քծնի նրանց, ապա եկեղեցու դեմ արշավը կկարողանա ավելի լավ գլուխ բերել՝ հաշվի առնելով փաստը, որ չունի ոչ մի տոկոս հանրային աջակցություն: Ալլահշուքյուրը վզին դրել է, ու հիմա Նիկոլը փորձում է մեղքի տակ ընկնելուց չվախեցող սուբյեկտներ գտնել՝ թուրքերի առաջ սեփական ճղճիմ գոյությունն արդարացնելու:
Սա ցույց է տալիս, թե որքան աննախանձելի է Նիկոլի վիճակը, որն իր ագահության պատճառով մտել է մի ծրագրի տակ, որը գլուխ բերելու դեպքում է միայն, որ կկարողանա Թուրքիա փախչել Աշոտիկի նման:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4423
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել